Իմ ուսումնական հունվարը

Հունվար ամիսը Նոր տարվա առաջին ամիսն է: Մինչև ամսի իննը տանն էինք, որովհետև տոնական օրեր էին: Այդ օրերի ընթացքում ես լավ ժամանակ եմ անցկացրել և հանգստացել եմ: Գնացել եմ թատրոն, «Ձմեռային այգի»:

Դասերը սկսվեցին ամսի իննից, սակայն երեք շաբաթ մեզ մոտ ճամբարային գործունեություն էր: Դպրոցի սովորողներով բաժանվել էինք ջոկատների: Ես մաթեմատիկոսների ջոկատից էի: Ամեն ջոկատ ուներ իր ղեկավարը և ուսումնական պլանը: Մեր ղեկավարը ընկեր Հասմիկն էր: Ամեն առավոտ պարտադիր տողան էինք անում, որից հետո մաթեմատիկոսները կատարում  էին հետաքրքիր խնդիրներ ու զարգացնող խաղեր ընկեր Հասմիկի հետ միասին: Այդ օրերի ընթացքում այցելել ենք նաև Մայր դպրոց, որտեղ համերգ էր տեղի ունենում, որին ներկա էին Աշոտ Բլեյանը, Նառա Նիկողոսյանը, Անահիտ Գևորգյանը և այլն: Ճամբարային գործունեության ժամանակ պատրաստել ենք նաև խմորեղեն: Ունեցել ենք նաև մարզական ստուգատես, որի ժամանակ գնացել ենք Արևմտյան դպրոցի լողավազան: Այդ երեք շաբաթվա ընթացքում մենք նոր բաներ սովորեցինք և շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s