Թելադրություն

                                                          Բարի կենդանին

Փիղը աշխարհի ամենաաշխատասեր կենդանին է: Նա սնվում է միայն բուսական կերով. երբեք ուրիշ կենդանու վրա չի հարձակվում: Եթե իր ճանապարհին փոքր ու անպաշտպան որևէ կենդանու է հանդիպում, կնճիթով զգույշ վերցնում է նրան, դնում մի կողմ և շարունակում  ճանապարհը: Մուկ հանդիպելիս անգամ նա փոխում է իր ուղին: Ոմանք կարծում են, թե փիղը վախենում է: Փիղը պարզապես խաղաղասեր ու մեծահոգի կենդանի է: Երբեմն ջունգլիներով անցնելիս փղի բարձր ձայն է լսվում: Ճանապարհորդները գիտեն, որ այդպիսի ձայն հանում է միայն վիրավոր փիղը: Փիղը այդպես աղերսում է օգնություն:

Advertisements

Թելադրություն

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները: Լուսանում է.  լեռան հետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում: Բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի: Ահա մեկը՝ ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշին, որ նման է վիթխարի գորտի: Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին: Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում: Այս մեր գյուղի թիկունքն է:

Задание

Выберите правильный вариант:

  • Первое… а) воскресенье; б) день; в) книга
  • Четвёртый… а) число; б) класс; в) чашка
  • Второй… а) здание; б) этаж; в) дверь
  • Десятое… а) вопрос; б) дело; в) улица
  • Седьмая… а) номер; б) комната; в) окно
  • Третий… а) ребёнок; б) число; в) страница
  • Третья… а) яблоко; б) сын; в) дочка
  • Первый… а) класс; б) слово; в) буква

Выберите правильный вариант:

  • Какое  небо? а) синяя; б) синее; в) синий
  • Какой цветок? а) красный; б) красная; в) красное
  • Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрная
  • Какой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
  • Какой дом? а) новый; б) новая; в) новое
  • Какое платье? а) белая; б) белое; в) белый
  • Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодое
  • Какая вода? а) голубое; б) голубой; в) голубая
  • Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрная
  • Какая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
  • Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтая
  • Какой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
  • Какое вино? а) красная; б) красный; в) красное
  • Какой день? а) добрый; б) добрая; в) доброе
  • Какое утро? а) серое; б) серый; в) серая
  • Какой стул? а) зелёный; б) зелёное; в) зелёная

Թելադրություններ

Հանկարծ հանդիպակաց ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թռավ և չոր մացառները ու դալար թփուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի արջը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փախչել: Բայց երկյուղը այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմփաց գետնին: Կատաղած վարազը ակնթարթորեն հարձակվեց ու վայրկենապես պատառ-պատառ արեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր հոշոտված ձագուկների համար:

թփուտ, փախչել, թրմփաց

Գեղեցիկ է քաղաքամայր Երևանը: Նրա խճուղիներով, ասֆալտապատ փողոցներով զօր ու գիշեր երթևեկում են մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ: Օր օրի քաղաքը փարթամանում ու գեղեցկանում է: Բարձրանում են գետնուղիները: Իրիկնադեմին երփներանգ աստղերի նման առկայծում են բազմերանգ գովազդային վահանակները: Երևանը իր գեղեցկությամբ ապշեցնում է նաև հազարավոր զբոսաշրջիկների ու ճանապարհորդների: Ծանրաբեռնված երթևեկությունը նվազեցնելու համար վերանորոգում են ճանապարհները՝ ընդարձակելով ու բարեկարգելով:

երթևեկություն, հազարավոր, ընդարձակ

Աշուն էր, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

երփներանգ, արծաթազօծ

 

Թեսթ 9

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

 

  1. Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով:

2.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

  1. 1.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

3.2 .Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Երկրորդ անգամ Քսանթոսը խնդրեց բերել շուկայից աշխարհի ամենավատ բանը:

  1. Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

5. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես:

Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

  1.  Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

7.Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարհի, մարդիկ, թագավորները, անարդար,

  1. Տրված նախադասության ենթական ներկի՛ր դեղին գույն, ստորոգյալը՝ կանաչ:

Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

  1. Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

  1. Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ նշված:

ա. Բանալի-ածական

բ. Հաղթեցիր-բայ

գ. Լեզու-գոյական

դ. Բամբասանք-գոյական

  1. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իր որդիները լավ հողագործ դառնան: Դրա համար նա նրանց ասում է, որ խաղողի վազի տակ գանձ է թաղել: Երբ նա մահանում է, որդիները սկսում են հողը փորել: Ճիշտ է, նրանք ոչինչ չգտան, բայց ամբողջ հողը փորեցին:

Առակը ցույց է տալիս, որ աշխատանքը գանձ է մարդու համար

Задание

Как прекрасен и живописен летний лес! Если пройти по тропке, то можно наблюдать за различными растениями. Это всевозможные ромашки, дубки, одуванчики. Они так и сияют от ярких лучей солнца! Дойдя до конца тропы, можно увидеть сторожку. Она необходима в лесу, чтобы следить за чистотой и тишиной в природном царстве.

Թելադրություն

Գանձասարի թավուտ անտառներում սև արջ է լինում ու վայրի խոզ, իսկ ծմակներում՝ կխտար և լուսան: Բարձրաբերձ լեռների անմատչելի ծործորներում վխտում են վայրի ոչխարների և այծյամների հոտերը: Աշնանը նրանք իջնում են Արաքսի կանաչազարդ հովիտը` կեր հայթայթելու: Գանձասարի հարավային կողմում հինավուրց գյուղն է՝ թաղված փարթամ կանաչի մեջ: Գետի աջ ափին ջրաղացն է:

 

անտարներում-անտառներում

ծոր-ծորներում-ծործորներում

վղտում- վխտում

վոչխար-ոչխար

արաքս-Արաքս

հայթաթելու- հայթայթելու

հինավուրձ- հինավուրց

թարթամ-փարթամ

Բառային-աշխատանք

անընդհատ-անդադար

անդադար-անընդհատ

ելևէջ-թրթիռ

միջօրե-կեսօր

նախօրոք-նախապես

հինավուրց-հնօրյա

հնօրյա-հին

արդարամիտ-ազնիվ

զարթնել-արթնանալ

ցողաթաթախ-ցողով թաթախված

լուսնկա-լուսին

զվարթաձայն-ուրախ ձայնով

բրդոտ-բուրդ ունեցող

սրընթաց-արագընթաց

դանդաղընթաց-դանդաղ գնալ

հանդիպակաց-դիմացը կանգնած

ակնթարթ-պահ

ունկնդիր-լսող

քաղցրաձայն-քաղցր ձայն ունեցող

վայրէջք-վայր իջնելը

պղտոր-կեղտոտ

թխպոտ-ամպամած

մաղթանք-շնորհավորանք

բարօրություն-բարեկեցություն

երփներանգ-բազմագույն

զօրուգիշեր-ամբողջ օրը

ոսկեզօծել-ոսկով օծել

պողպատե-պողպատից

կխտար-այծյամ

հայթայթել-փնտրել

արևածագ-լուսաբաց

 

Задание

Упр. 147

В лесу живут волки, лисы.

Весной ярко, тепло.

На столе лежат документы, книги.

Я дружу с Лёшей, потому что он хороший человек.

Мой папа добрый, умный.

Ежики очень любят ягодки, грибы.

Упр 148

                                          Муравей

Муравей нашел зерно. Положил он зерно под кустиком. Муравей позвал товарищей. Всех обрадовала находка. Оно было тяжелое. Дружно тащат муравьи зерно домой.

 

Homework

It is autumn. Autumn months are September, October, November. The days become shorter and the nights become longer. It is a season when the trees are yellow, red, green and brown. The birds begin to leave for warm countries. In autumn the weather changes all the time. The weather turns cooler and often windy and rainy.

It is winter. Winter is the coldest season of the year. Winter months are December, January, February. The weather is very cold. It usually snows in winter. Winter is the ideal time for those who go in for winter sports. Many people like winter because they can go skiing, skating, playing hockey and other winter games.

It is spring. Spring months are March, April and May. The weather is getting warmer and warmer, everything is changing, the nature is waking up. The birds return from the hot countries and build their nests. They sing sweetly on the branches of the trees. The trees become greener. The weather is usually fine and it is warm. Sometimes it rains but usually the sun is shining brightly.

It is summer. Summer months are June, July and August. It is warm. The sky is blue and cloudless. The days are again longer and the nights are shorter. There are many nice flowers around in the parks and squares in summer. The pupils have summer holidays so they do not go to school. Summer is the best part of the year for me.